Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 
  • Ադրբեջանը ՌԴ-ից ամենաշատ զենք գնած երկրների թվում է

    Ադրբեջանը ՌԴ-ից ամենաշատ զենք գնած երկրների թվում է

    18.07.2013| 11:19
    Ադրբեջանական մամուլը, հղում կատարելով «Ռազմաարդյունաբերական ցրիչ» հրատարկության հաշվետու վերլուծությանը, նշել է, որ անցած տարի Ադրբեջանը 5% մասնաբաժնով Ռուսաստանի հետ ռազմական առևտրի ցուցիչով զբաղեցրել է հինգերորդ տեղը: Առաջին եռյակում հայտնվել են Հնդկաստանը՝ 40% մասնաբաժնով, Ալժիրը՝ 14% և Վիետնամը՝ 10% մասնաբաժնով: Հաջորդ երեք տեղերն զբաղեցրել են Չինաստանը, Ադրբեջանը և Վենեսուելան՝ յուրաքանչյուրը 5% մասնաբաժին:
  • Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

    Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

    17.07.2013| 21:01
    Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել միասեռ զույգերի ամուսնություններն օրինականացնող օրենքը։ Ելիզավետա Երկրորդն այսօր հավանություն է տվել օրինագծին, որը նախապես ընդունվել էր բրիտանական խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ավելի վաղ օրինագծին հավանություն էին տվել բոլոր երեք կուսակցությունների (պահպանողականներ, լեյբորիստներ, լիբերալ-դեմոկրատներ) ներկայացուցիչները։
  • Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով

    Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով

    17.07.2013| 20:01
    Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել և որի համար կասկածվող ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը հարուցել էր հայաստանցիների դժգոհությունը:
  • «День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

    «День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

    17.07.2013| 18:18
    Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով հայ վարորդի նկատմամբ ռուսական արդարադատության ցուցաբերած խտրական վերաբերմունքը կրկին ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան մոտ էր հավաքել ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վրդովմունքն էին արտահայտում կատարվածի առթիվ: Չնայած ակցիան աչքի չէր ընկնում բազմամարդությամբ, սակայն ընթացքին աչալուրջ հետևում էին ոստիկանները, որոնց թիվն ուղիղ համեմատական էր մասնակիցների թվին:
  • «Հայաստանում խոսքի ազատության վիճակը վատթարացել է»

    «Հայաստանում խոսքի ազատության վիճակը վատթարացել է»

    17.07.2013| 17:26
    «2012թ առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լրագրողների ֆիզիկական բռնության`երեք, ԶԼՄ-ների ու աշխատակիցների նկատմամբ ճնշուների գործադրման տասը, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների`տասը դեպք»,-այսօր մամուլի ասուլիսում ասաց Խոսքի ազատության պետական կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԸ`հավելելով, որ բացի այս` վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական յոթ նոր գործ է հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, իսկ ընհանուր առմամբ, այսօրվա դրությամբ ընդդեմ ԶԼՄ-ների առկա է տասներեք գործ:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    17.07.2013| 16:11
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 3, 4, 6, 7, 8, 10, 13, 15, 17, 19 շենքերի, Հալաբյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 9/1, 11 շենքերի, Լենինգրադյան փողոցի 2-42 շենքերի, Սիսակյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքերի, Շինարարների փողոցի 2, 3, 4, 5 շենքերի ջրամատակարարումը:
  • Շուրջ 12 միմոդրամա

    Շուրջ 12 միմոդրամա

    17.07.2013| 12:40
    Երևանի մնջախաղի պետական թատրոնը ներկայանում է շուրջ 12 միմոդրամայով («Թռիչք», «Չարի ծաղիկներ», «Արդաղիոն», «Շրջանակից դուրս», «Գիրք ծաղկանց»):
  • Սիրիայի հարևան երկրները փակում են սահմանը սիրիացի փախստականների համար

    Սիրիայի հարևան երկրները փակում են սահմանը սիրիացի փախստականների համար

    17.07.2013| 11:34
    Սիրիայի հարևան երկրները սահմանափակում են սիրիացի փախստականների մուտքն իրենց երկրներ։ Այս փաստն անհանգստացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին։
  • Անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

    Անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

    17.07.2013| 11:32
    Հունիսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի Գարահեյբեթ ուսումնական կենտրոնում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։
  • Վենեսուելայի նախագահն ամուսնացել է

    Վենեսուելայի նախագահն ամուսնացել է

    17.07.2013| 11:31
    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամուսնացել է իր քաղաքացիական կնոջ՝ Սիլիյա Ֆլորեսի հետ։ Այդ մասին հայտարարվել է նախագահական նստավայրում` նահանգապետների հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպումը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ։